«Միկան» ուսումնամարզական հավաք է անցկացնում Կիպրոսում
Սպորտ
Հայաստանի փոխչեմպիոն «Միկան» երկշաբաթյա ուսումնամարզական հավաք է անցկացնում Կիպրոսում: Ինչպես տեղեկացնում են «Միկայի» մամուլի ծառայությունից, փետրվարի 8-ից «Միկան» հանգրվանել է կիպրոսյան Այա Նապա քաղաքի «Աենեաս» հյուրանոցում և արդեն փետրվարի 10-ին Լառնակայի մերձակայքում գտնվող Կիտի բնակավայրի մարզադաշտում ստուգողական հանդիպում կանցկացնի Լիտվայի չեմպիոն Վիլնյուսի «Ժալգիրիսի» հետ: Հանդիպումը Երևանի ժամանակով կսկսվի ժամը 17:00-ին:
«Միկայի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը կիպրոսյան հավաքին ընդգրկել է 18 ֆուտբոլիստի. դարպասապահներ՝ Գևորգ Կասպարով, Գոռ Էլյազյան, պաշտպաններ՝ Գևորգ Պողոսյան, Ալեքս Էնրիկե դա Սիլվա, Անդրանիկ Ոսկանյան, Վարդան Մովսիսյան, Գոռ Պողոսյան, Աշոտ Կարապետյան, կիսապաշտպաններ՝ Արմեն Պետրոսյան, Վարդգես Սաթումյան, Արթուր Ադամյան, Ռաֆայել Ղազարյան, Սարգիս Կարապետյան, Ալիկ Առաքելյան, Տիգրան Բարսեղյան, հարձակվողներ Ջերեմիա Ջոն, Արման Հակոբյան, Հայկ Ոսկանյան:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ