Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը Հայաստանը կունենա 20 ներկայացուցիչ
Սպորտ
Հայտնի են շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչների անուները: Երևանում մարտին կայանալիք առաջնությանը «տանտիրոջ» կարգավիճակում հանդես կգան' Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Լևոն Բաբուջյանը, Արտաշես Մինասյանը, Ռոբերտ Աղասարյանը, Դավիթ Պետրոսյանը, Արթուր Չիբուխչյանը, Արա Մինասյանը, Տիգրան Ս. Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռաֆայել Վահանյանը, Աշոտ Անաստասյանը։ Ինչպես հաղորդում է առաջնության պաշտոնական կայքը, կանանց մրցապայքարում ելույթ կունենան Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը։
Եվրոպայի անհատական առաջնությունը կկայանա մարտի 3-14-ը: Առաջնությանը կմասնակցի 210 շախմատիստ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ