Կիևում անցկացվում է բողոքի հերթական ակցիան. ցուցարարներն ուժային ագրեսիա դրսևորելու մտադրություն դեռ չունեն
Աշխարհ
Կիևի Գրուշևսկու փողոցում անցկացվում է բողոքի հերթական ակցիան: Այս մասին հաղորդում է УНИАН-ը:
Ակտիվիստներն իրենց տարածք են թույլ տալիս միայն կամավորներ-ցուցարարներին, բժիշկներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Ինչպես հաղորդում է УНИАН-ը, Կիևում իրավիճակը հանգիստ է, և ցուցարարներն ուժային ագրեսիա դրսևորելու մտադրություն դեռ չունեն:
Կիևի անկախության հրապարակում մոտ 1000 մարդ շարունակում է գտնվել է իր վրաններում: Հարյուրավոր ցուցարարներ հավաքված են ընդդիմադիր առաջնորդների շուրջ և լսում են հանուն ազատության իրավունքների պայքարի կոչերը: Ընդդիմադիրները կոչ են անում ուկրաինացիներին միանալ երկիրը ճգնաժամից հանելու պայքարին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ