Սնոուդենից գաղտնի փաստաթղեր ստացած լրագրողները ստեղծել են հատուկ ինտերնետ-նախագիծ
Հասարակություն
Լրագրողները, որոնց Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հանձնել Է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր, գործարկել են սեփական ինտերնետ-նախագիծը՝ «The Intercept-ը: Այս մասին հաղորդում Է DPA գերմանական գործակալությունը:
Պորտալում կհրապարակվեն մերկացումներ, որոնք հիմնված կլինեն Սնոուդենի տրամադրած տվյալների վրա, մեջբերում Է գործակալությունը ծրագրի հիմնադիրների՝ լրագրող Գլեն Գրինվալդի, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Լաուրա Փոյթրասի:
Կայքի հիմնադիրները դրա աշխատանքի սկզբնական փուլում մտադիր են կենտրոնանալ Սնոուդենի մերկացումների վրա, սակայն հետագայում, նրանց մտահղացման համաձայն՝ ուշադրությունը կկենտրոնացվի լրագրողական հետազոտությունների վրա՝ բառիս լայն իմաստով: Ծրագիրն ուղղակիորեն ֆինանսավորվում Է Ebay ինտերնետ-աճուրդի հիմնադիր Պիեր Օմիդյարի կողմից:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ