Նա քսան հոգու կյանք փրկեց. Շավարշ Կարապետյանը` հայտնի ողբերգության մասին (տեսանյութ)
Հասարակություն
Շավարշ Կարապետյանը 11 անգամ դարձել է աշխարհի ռեկորդակիր, 17 անգամ` աշխարհի չեմպիոն, 13 անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն ջրասուզալող սպորտաձևում։
1976 թվականի սեպտեմբերի 16-ին փրկել է Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի ուղևորներին։ Դեպքի պահին նա ավարտում էր ամենօրյա 20 կմ վազքը և, տեսնելով կատարվածը, անմիջապես ջուրը նետվեց` օգնություն ցույց տալու խեղդվող մարդկանց։ Նրան օգնել է եղբայրը՝ Կամո Կարապետյանը։ 10 մետր խորության վրա` զրոյական տեսանելիության պայմաններում, Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրեց տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերեց 20 ուղևորի։ Մյուս ուղևորներին փրկել չհաջողվեց։ Դրանից հետո Շավարշ Կարապետյանը հիվանդացավ թոքերի բորբոքումով, որը բարդացավ սեփսիսով։ Ծանր հիվանդությունը բերեց հաշմանդամության և սպորտային կարիերայի ավարտի։
Ստորև առաջարկում ենք դիտել Շավարշ Կարապետյանին նվիրված հաղորդում` պատրաստված ռուսական հեռուստաընկերության կողմից:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ