Իմ մտքերն ու աղոթքներն Արմեն Հովհաննիսյանի ընտանիքի և ընկերների հետ են. կանադացի պատգամավոր
Արտաքին Քաղաքական
Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ջիմ Կարիգիանիսն Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել հարգել հրադադարի պայմանագրի դրույթներն Արցախի և Ադրբեջանի սահմանում: Այս մասին հայտնում է Կարիգիանիսնի պաշտոնական կայքը:
«Իմ մտքերն ու աղոթքները 2014 թվականի հունվարի 19-ի ռազմական ընդհարման ժամանակ սպանված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ընտանիքի և ընկերների հետ են: Ես աղոթում եմ, որ խաղաղ բանակցությունները վերջ դնեն կյանքերի կորստին»,-ասել է Կարիգիանիսը:
«Կանադան մշտապես աջակցել է կողմերի միջև խաղաղ բանակցություններին: Խնդրում եմ, որ խաղաղ բանակցությունների կառուցողական շարունակության համար մենք աշխատանքներ տանենք ապահովելու, որ վերջերս ադրբեջանական զորքերի կողմից սահմանում իրականացրած գործողությունների նման բռնի գործողություններ այլևս տեղի չունենան»,-ասել է կանադացի օրենսդիրը:
Նա նաև նշել է, որ հրադադարի խախտումները միայն բարդացնում են Մինսկի խմբի միջնորդների աշխատանքը:
Չնայած հրադադարի պահպանման հանձնառությանը' ադրբեջանական կողմը հաճախ է խախտում կրակի դադարեցման ռեժիմը: Իսկ հունվարի 28-ին մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել է հայ զինծառայող Կարեն Գալստյանը:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)