«Բորուսիան» կրկին կորուստներ ունի
Սպորտ
«Վերդերի» նկատմամբ (5:1) հաշվով տարած հաղթանակը Յուրգեն Կլոպի թիմին ոչ միայն երեք միավոր բերեց, այլև հիմնական կազմի երկու ֆուտբոլիստի կորուստ: Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հանդիպմանը վնասվածք են ստացել Մարկո Ռոյսը և Սվեն Բենդերը:
Ակումբի բժիշկները նշել են, որ Բենդերը կբացակայի մոտ մեկ շաբաթ, իսկ Ռոյսի մասնակցությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Զենիթի» դեմ հանդիպմանը հարցականի տակ է:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ