Ղազախստանի դեսպանը ՀՀ էկոնոմիկայի նախարարին հրավիրել է մասնակեցելու Աստանայում կայանալիք համաժողովին
Արտաքին Քաղաքական
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոզ Բոզժիգիտովին:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում դեսպանը Վահրամ Ավանեսյանին հրավիրել է մասնակցելու 2014 թվականի մայիսի 21-ից 23-ը Աստանայում կայանալիք VII-րդ Տնտեսական համաժողովին և II-րդ Համաշխարհային հակաճգնաժամային կոնֆերանսին: Այիմդոզ Բոզժիգիտովը էկոնոմիկայի նախարարին տեղեկացրել է, որ այդ համաժողովները կազմակերպվում են Ղազախստանի Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ և ընդգրկում են տնտեսական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն