Էդգար Մանուչարյանը կազատվի զինվորական ծառայությունից
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանին ՀՀ կառավարությունը կազատի պարտադիր զինվորական ծառայությունից: Որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության փետրվարի 13-ի նիստի օրևակարգում:
«Որոշման ընդունումը պայմանավորված է 2014 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլերին Էդգար Մանուչարյանի մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ։ Մանուչարյանն աչքի է ընկնում արդյունավետ խաղով, և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրա մասնակցության ապահովումը ֆուտբոլի հավաքական թիմի սպասվելիք խաղերին։ Մանուչարյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տրվել մինչև 2013 թվականի գարնանային զորակոչը:
Քանի որ վերջինիս 27 տարին լրանում է 2014 թվականի հունվարի 19-ին, հնարավոր չէ նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ազատել նրան պարտադիր զինվորական ծառայությունից»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։ Բացի այդ, գործադիրը Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականում հանդես եկող Արմեն Մանուչարյանին, Էդգար Բաղումյանին և Անդրեյ Շահգելդյանին տարկետում կտա մինչև 2016 թվականի գարնանային զ որակոչը:
Ի դեպ, Էդգար Մանուչարյանը ներկայում նոր ակումբ է փնտրում, քանի որ Եկատերինբուրգի «Ուրալ»-ը հունվարին 27-ամյա հարձակվողին տրանսֆերի է հանել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ