ՀՀ պետական բյուջեից «ատկատ» անելու լավագույն տարբերակներից մեկը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական գերատեսչությունները բավական մեծ միջոցներ են ծախսում ավտոմեքենաների վերանորոգման ու պահպանման Պետական գերատեսչությունները բավական մեծ միջոցներ են ծախսում ավտոմեքենաների վերանորոգման ու պահպանման համար: Այս առումով բացառություն չէ նաեւ Արամ Հարությունյանի ղեկավարած ՀՀ բնապահպանության նախարարությունը:
Ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ»-ին, այս գերատեսչությունը ծրագրել է 2014թ. ավտոմեքենաների վերանորոգման ու պահպանման համար ծախսել ավելի քան 6 մլն դրամ: 800 հազար դրամ էլ նախարարությունը պատրաստվում է ծախսել համակարգչային սարքերի, իսկ 200 հազար դրամ էլ` շենքում տեղակայված էլեկտրական սարքերի վերանորոգման ու պահպանման նպատակով: Ի դեպ, տեսակետ կա, որ այդ նպատակով գումարներ դուրս գրելը ՀՀ պետական բյուջեի միջոցներից «ատկատ» անելու լավագույն տարբերակներից մեկն է»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ