Դպրոցի տնօրենը ծեծի է ենթարկել աշակերտուհու մորը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է:
Երեւանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի գլխին կուտակված մութ ամպերը չեն ցրվում: «Ժողովուրդ»-ը 2013թ. ապրիլի 23-ին հրապարակել էր, որ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը ծեծի է ենթարկել դպրոցի աշակերտ Լիդիայի մայրիկին' Նատալյա Սարգսյանին, քանի որ աշակերտուհին ոչ պատշաճ է հագնված եղել: Իհարկե, տնօրենը հերքում էր եւ հայց ներկայացրեց դատարան' Ն. Սարգսյանից պահանջելով ներողություն խնդրել' իր պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող տեղեկություններ տարածելու համար: Նատալյան էլ իր հերթին նույն հայցով դատարան դիմեց՝ նաեւ պահանջելով 1 մլն դրամի փոխհատուցում: Բացի այդ՝ Նատալյան ոստիկանություն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, սակայն նրան մերժել էին, եւ քրեական գործ չէր հարուցվել: Նա դիմել էր առաջին ատյանի դատարան, ապա՝ ՀՀ վերաքննիչ դատարան, որտեղ բողոքը բավարարվել էր, եւ վերջերս ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշով (ծեծ):
Մանրամասները' թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ