GO TRAVEL-ը երբևէ ոչ մի դատական գործընթացի մեջ ներքաշված չի եղել
Հայկական Մամուլ
Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Հակոբյանը իր էջում կատարել է գրառում, որ իբր GO TRAVEL տուրիստական ընկերությունը պատշաճ չկատարելով իր պարտականությունները հայտնվել է դատարանում, և տուգանվել 3 մլն դրամով: Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ հիմնադրման օրվանից GO TRAVEL տուրիստականը երբևէ ոչ մի դատական գործընթացի մեջ ներքաշված չի եղել, որը տեղեկատվական տեխնոլոգիաների պայմաններում կարելի է ճշտել համացանցից: Նման դեպք երբևիցե չի եղել, ինչպես նաև տվյալ անձը ներկայացրել է չհիմնավորված փաստարկներ, որով իսկ ապացուցել է իր իսկ գրառման սուտ լինելը:
Ընդհակառակը, ընկերության գործունեությունը արժանացել է բազմաթիվ դրական գնահատականների, ինչ մասին խոսում են այն բազմաթիվ շնորհակալական խոսքերը, որ ստանում ենք մեր միջոցով ուղևորության մեկնած զբոսաշրջիկներից:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ