«Համագումարին ԲՀԿ-ն «տնեցիներով», համեստ հավաքվելու է «կանյաչնիում»»
Հայկական Մամուլ
Հետաքրքիր զուգադիպությամբ, շաբաթ օրը եւ ԵԿՄ-ն է համագումար հրավիրել, եւ ԲՀԿ-ն: Ավելին` խոսակցություն կար, որ ԲՀԿ համագումարը լինելու էր ժամը 12-ին, սակայն տեղափոխվել է ԵԿՄ-ի ժամին` 11-ին: Գրում է «Հրապարակ»-ը:
ԲՀԿ նախորդ համագումարը, որը հրավիրվել էր Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, ինչպես կասեր «Մուլտի գրուպի» կառավարիչ Սեդրակ Առուստամյանը, «գրանդիոզ» միջոցառում էր: «ՍՈւ-35»-եր էին «թռչում»՝ ցուցանելու համար ԲՀԿ հզորությունը, Վարդան Օսկանյանն էլ մի այնպիսի ընդդիմադիր ելույթ ունեցավ, որ վերեւում նստած Սերժ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանը ստիպված եղավ բացատրություն տալ, որ «երեկ էդ ելույթը կարդացել եմ, ըտենց բան չկար գրած»: Այս անգամ ԲՀԿ-ն «տնեցիներով», համեստ հավաքվելու է «կանյաչնիում». որեւէ մեկին հրավերք չի ուղարկել, որովհետեւ «որեւէ մեկը» հասկացրել է, որ չի գալու, այլ գնալու է ԵԿՄ համագումար:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ