ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի սկանդալային նիստը
Հայկական Մամուլ
Ինչպես հայտնի է, փետրվարի 5-6-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 14-րդ նիստը սկանդալային է եղել: Բանը հասել է անգամ նրան, որ եվրոպական կողմի նախաձեռնությամբ չեղյալ է հայտարարվել Եվրախորհրդարանի նախագահի անունից հրավիրված ճաշը: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Այնուհետ եվրոպացիները Ղարաբաղի հարցով ոչ հայանպաստ ձեւակերպումներով ելույթներ են ունեցել' Հայաստանին մեղադրելով կարգավորման գործընթացը ձախողելու մեջ: Ավելին, հնչել է առաջարկ' ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատում Ֆրանսիան ԵՄ-ով փոխարինելու մասին: Իսկ երբ հայկական պատվիրակության անդամները փորձել են հակադարձել, նրանց պարզապես դա թույլ չեն տվել: Արդյունքում' նիստն ավարտվել է առանց համատեղ հայտարարության ընդունման, ինչն աննախադեպ երևույթ է:
Մանրամասնները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ