Սիրիական ընդդիմությունը մտածում է ժնևյան բանակցություններից դուրս գալու մասին
Մերձավոր Արևելք
Սիրիական ընդդիմության պատվիրակությունը կարող է դուրս գալ ժնևյան միջսիրիական բանակցություններից: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Եթե ընդհանրապես ոչ մի առաջընթաց չլինի, ապա կարծում եմ, որ երրորդ ռաունդը կդառնա ժամանակի զուր կորուստ և իմաստ չի ունենա շարունակել միջսիրիական բանակցությունները»,-ասել է ընդդիմադիր պատվիրակության ներկայացուցիչ Լուեյ Սաֆին լրագրողներին Ժնևում բանակցությունների առաջին օրվա ավարտին:
Սաֆին ընդգծել է, որ բանակցային գործընթացում առաջընթացի նույնիսկ փոքր նշույլի դեպքում ընդդիմությունն այն կշարունակի:
Հիշեցնենք, որ միջսիրիական բանակցությունների երկրորդ ռաունդը մեկնարկել է երկուշաբթի՝ Ժնևում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան