«Այնտրախտի» դեմ խաղում դժվարին դիմակայություն եմ ակնկալում. Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ իր թիմը կարող է Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել: Այս մասին տեղեկացնում է գերմանական մամուլը:
Դրա համար դորտմունդցիները քառորդ եզրափակչում պետք է առավելության հասնեն «Այնտրախտի» նկատմամբ:
«Դժվարին դիմակայություն եմ ակնկալում: «Այնտրախտը» գտել է իր խաղը և ցուցադրում է լավ ֆուտբոլ: Ինչ վերաբերում է շարքից դուրս եկած ֆուտբոլիստներին, ապա մենք ունենք բավականին ուժեղ ֆուտբոլիստներ, որպեսզի ունենանք մրցունակ թիմ»,- նշել է Կլոպը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ