Խղճահարություն եմ զգում «Մանչեթեր Յունայթեդի» նկատմամբ. Մոուրինյու
Սպորտ
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրներին:
Վերջին խաղում Մոյեսի թիմը «Ֆուլհեմի» դեմ խաղում վերջին րոպեներին ձեռքից բաց թողեց հաղթանակը և շարունակում է գտնվել մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում:
«Խղճահարություն եմ զգում «Յունայթեդի» նկատմամբ: Ինձ երբեք դուր չի գալիս, երբ ինչ-որ մեկի մոտ նմանատիպ խնդիրներ են առաջանում: Սակայն «Յունայթեդը» մնում է «Յունայթեդ», իսկ Դևիդը բավարար փորձ ունի, նա այս աշխատանքի համար ճիշտ մարդ է: Նրանք կարող են հայտնվել լավագույն քառյակում: Սակայն «Արսենալը» և «Լիվերպուլը» այժմ ավելի լավն են»,-Մոուրինյուի խոսքը մեջբերում է tribalfootball.com-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ