Ադրբեջանցի գրողին ժամանակից շուտ «թաղել են»` Սումգայիթում իրագործված հայկական ջարդերը ներկայացնելու համար
Ադրբեջան
Ադրբեջանի լրագրողների հետազոտական կենտրոնի publika.az կայքը` հղում կատարելով սոցցանցերին, գիշերվա ժամերին հայտնել է, որ ճանաչված ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին վախճանվել է:
Այդ լուրն անմիջապես սկսել են շրջանառել ադրբեջանական ԶԼՄ-ները: Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը, որում նա ականատեսների աչքերով հանգամանորեն նկարագրել է անցյալ դարասկզբին Նախիջևանում' Ագուլիսում և 1988-1990 թվականներին Սումգայիթում և Բաքվում իրագործված հայկական ջարդերն ու ադրբեջանցիների վայրագությունները, բացասական արձագանքի էր արժանացել, և Ադրբեջանում որոշել են ժամանակից շուտ թաղել գրողին:
Ապատեղեկատվությունից խիստ զայրացած գրողը զանգահարել է publika.az կայքի խմբագրություն և հայհոյել սուտ լուրը տարածած կայքի խմբագրության աշխատակիցներին: «Ես չեմ մահացել, ողջ եմ: Դրանց բոլորին դատի եմ տալու»,-հայտարարել է նա:
«Քարե երազներ» վեպը նախանցյալ դեկտեմբերին հրապարակվել է ռուսաստանյան «Դրուժբա նարոդով» հանդեսում: Վեպի հրապարակումից երկու ամիս անց, Ադրբեջանի իշխանությունները Այլիսլիի դեմ զանգվածային ժողովրդական հիստերիա են հրահրել:
Միայն ԶԼՄ-ների միջամտությունից հետո է քաղաքական գործիչն Ադրբեջանի ՆԳՆ-ի կողմից «զգուշացվել»` նման կոչերի անօրինական լինելու մասին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ