Կարճատև այց և տոնական ուղևորություն. Լուկաշենկոն ու Ծառուկյանը միասին զվարճացել են Մոնակոյում
Հասարակություն
MediaMall.am-ի աղբյուրները հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ամանորյա հանգստի մասին:
Պարզվում է, որ ամանորյա տոներին իր նախագահական ինքնաթիռով, թիկնազորի ուղեկցությամբ, Լուկաշենկոն ժամանել է Հայաստան: Այցը գաղտնի է պահվել և տևել է մի քանի րոպե: Բատկան հենց օդանավակայանից Ծաղկաձոր է ճանապարհել կնոջն ու որդուն' Կոլյային, ովքեր Գագիկ Ծառուկյանի ընտանիքի անդամների հետ միասին մեկնել են Ծառուկյաններին պատկանող «Մուլտի ռեսթ հաուս» համալիր' տոնելու Ամանորը:
Ինքը' Լուկաշենկոն, Ծառուկյանի հետ իր ինքնաթիռով մեկնել է Մոնակո' վայելելու ամանորյա տոները: Ըստ մեր աղբյուրի' Լուկաշենկոյի թիկնապահները չեն թույլատրել ինքնաթիռ մուտք գործել Ծառուկյանի թիկնազորին, և ԲՀԿ առաջնորդը Մոնակոյում ստիպված է եղել իր անվտանգության համար ապավինել Բատկայի թիկնապահներին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ