ԵՄ-ն դժգոհություն է հայտնել Ահմեդ Դավութօղլուին` համացանցի մասին օրենքի առնչությամբ
Աշխարհ
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը և ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Թուրքիայում համացանցից օգտվելու ազատության սահմանափակման կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուին: Այս մասին հայտնում է թուրքական «Hurriyet» պարբերականը:
Թեպետ հանդիպումից հետո Էշթոնի խիտ գրաֆիկի պատճառով մամուլի ասուլիսը չեղյալ է հայտարարվել, այդուհանդերձ Ֆյուլեն դրա վերաբերյալ արած կարճ գրավոր հայտարարության մեջ հայտնել է, որ հանդիպմանը քննարկվել են Թուրքիայում տեղի ունեցող վերջին զարգացումները:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովն ընդունել է օրենք, որը սահմանափակումներ է մտցնում համացանցի օգտագործման ոլորտում:
Օրենքն ընդունվել է փետրվարի 5-ի երեկոյան և ուղարկվել նախագահի հաստատմանը: Սակայն Թուրքիայի նախագահը դեռևս չի ստորագրել օրենքը:
Օրենքի վերաբերյալ միջազգային կառույցներն արդեն իսկ հասցրել են հայտնել իրենց դժգոհությունը, քննադատել են այն և ասել, որ օրենքը հետընթաց է մամուլի ազատության ոլորտում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ