Նեապոլում բացվել է Սիլվիո Բեռլուսկոնիի գործով դատական նիստը
Աշխարհ
Նեապոլում բացվել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի նկատմամբ նոր դատական գործով առաջին նիստը: Այս մասին հայտնում է ANSA գործակալությանը:
Սենատորի կարգավիճակից զրկված 77-ամյա Բեռլուսկոնին մեղադրվում է 2007 թվականին սենատորների կաշառման մեջ՝ վարչապետ Ռոմանո Պրոդիի գլխավորած կառավարության տապալման նպատակով:
Դատավարությունում մեղադրող կողմից առաջին անգամ քաղաքացիական հայցվոր հանդես կգա նաև Իտալիայի խորհրդարանի Սենատը: Այս մասին ավելի վաղ հայտարարել է Իտալիայի խորհրդարանի վերին պալատի խոսնակ Պիետրո Գրասոն:
Դատավարությունում վկաների ցուցակում նշված են նաև նախկին վարչապետ Ռոմանո Պրոդին և մի շարք խորհրդարանականներ:
Բեռլուսկոնիի գործով առաջին երկու դատական նիստերը կկրեն առավելապես ընթացակարգային բնույթ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն