Եվրամիությունն Ուկրաինայի համար ԵՄ-ին անդամակցելու հեռանկար է բացել. Լեհաստանի ԱԳ նախարար
Արտաքին Քաղաքական
Եվրամիությունն «Ուկրաինայի համար ԵՄ-ին անդամակցելու հեռանկար է բացել»: Այս մասին հայտնել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին Բրյուսելի «Եվրոօբսերվեր» էլեկտրոնային պորտալում հրապարակված հարցազրույցում:
«Մենք բացել ենք դռները և ուկրաինացի ժողովրդին հույս տվել, որ եթե Ուկրաինան գնա բարեփոխումների ուղիով, նա հնարավորություն կունենա լրիվ չափով օգտվել եվրոպական ինտեգրացման և պայմանագրի դրույթների առավելություններից»,-նրա խոսքը մեջբերում են զանգվածային լրատվամիջոցները:
Նախարարը նկատի է ունեցել Եվրամիության պայմանագրի 49-րդ հոդվածը, որի համաձայն` ցանկացած եվրոպական պետություն կարող է դառնալ ԵՄ-ի անդամ` որոշակի ժողովրդավարական չափանիշների պահպանման դեպքում:
Սիկորսկիի խոսքով՝ Ուկրաինայի շուրջը բանավեճը, որը նախօրյակին Բրյուսելում կայացել Է ԵՄ-ի 28 երկրների արտաքին գործերի նախարարների միջև, եղել է հուզական:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)