«Մխիթարյանը ֆուտբոլում կարող է ամեն ինչ». Կլոպ
Սպորտ
Sport-Express-ին տված հարցազրույցում գերմանական Bild-ի լրագրող Հեյկո Նիդերերը անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին.
«Բոլորը գիտեն, որ Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստ է: Առաջին խաղերում նա շատ լավ էր խաղում, և բոլորը ասում էին, որ նա Գյոտցեին հիանալի փոխարինում է: «Բորուսիան» վերջին ժամանակներս ճգնաժամի մեջ է: Այդ շրջանում Մխիթարայանը նույնպես լավ չէր խաղում, ինչպես և ողջ թիմը: Նրան պակասում է կայունությունը: Նա յուրաքանչյուր խաղում պետք է նկատելի լինի: Կլոպը անընդհատ նշում է, որ Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստ է, որ նրա տրանսֆերի համար 25 մլն վճարելը արդարացված է, քանի որ նա ֆուտբոլում կարող է ամեն ինչ: Յոյիչը ժամանակի ընթացքում կարող է Մխիթարյանին մրցակից լինել, սակայն դա հիմա տեղի չի ունենա: Մխիթարյանը, իմ կարծիքով, ավելի շատ «դասական» 10 համար է»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ