Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն վերստին ժամանում է Կիև
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Կիև կուղևորվի փետրվարի 11-ին, այլ ոչ թե փետրվարի 12-ին, ինչպես պլանավորվել էր ավելի վաղ: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պիա Արենկիլդե Հանսենը:
«Այսօր ցերեկը եվրահանձնակատար Ֆյուլեն կրկին մեկնում է Կիև: Սա նրա երրորդ այցն է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում, ինչը խոսում է այն մասին, որ ԵՄ-ն հաստատակամ է՝ Ուկրաինային օգնելու դուրս գալ ստեղծված քաղաքական ճգնաժամից»,-նշել Է ԵՀ-ի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Շտեֆան Ֆյուլեն վերջին ժամանակներս արդեն երկու անգամ այցելել է Ուկրաինայի մայրաքաղաք, որտեղ հանդիպում է ունեցել նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության առաջնորդների հետ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ