Պուտինն Ալիևին նստեցրել է անջատողականների կողքին. ադրբերջաբական ԶԼՄ-ներ
Հասարակություն
«Պուտինը Ալիևին նստեցրել է անջատողականների կողքին» վերնագրով են ներկայացրել արդբեջանական ԶԼՄ-ները «Գրուզիա Օնլայն» լրատվական գործակալության հաղորդագրությունը և լուսանկարը, որտեղ Սոչիում ձմեռային Օլիմպական խաղերի բացման արարողության ժամանակ Աբխազիայի և Հարավային Օսիայի առաջնորդներ Ալեքսանդր Անկվաբը և Լեոնիդ Տիբիլովը օթյակում նստած են եղել Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ միասին:
Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը կայքին հայտնել է, որ Ախազիայի և Հարավային Օսիայի առաջնորդները չեն գտնվել պաշտոնապես հրավիրված հյուրերի ցուցակում:
Ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 7-ի երեկոյան` Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում: Սոչիում Օլիմպիական խաղերը կշարունակվեն մինչև փետրվարի 23-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ