«Ռեալը» Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում է (տեսանյութ)
Սպորտ
Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ատլետիկոյի» դարպասը:
Երկու գոլերն էլ 11 մետրանոց հարվածից իր հաշվին գրանցեց Կրիշտիանու Ռոնալդուն:
Պորտուգալացին նախ աչքի ընկավ 7-րդ րոպեին, ապա նաև 16-րդ րոպեին:
Արդյունքում մադրիդցիները դուրս եկան գավաթի խաղարկության եզրափակիչ:
Եզրափակչի մյուս ուղեգիրը կնվաճի «Բարսելոնա» - «Ռեալ Սոսյեդադը» զույգի հաղթողը:
Նշենք, որ հանդիպմանը դաշտի տերերի երկրպագուները կրակայրիչ են նետել Ռոնալդուի վրա


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ