ԱԺ հաշվիչ հանձնաժողովը ձևավորվել է առանց ԱԺ 4 ոչ կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչների
Հայկական Մամուլ
ՀՀ Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովն արդեն ձևավորվել է, բայց առանց ԱԺ 4 ոչ կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչների: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Թերթի հետ զրույցում հանձնաժողովի նորընտիր ղեկավար Սուքիաս Ավետիսյանն ասաց, թե հանձնաժողովը բաղկացած է հինգ ՀՀԿ-ական անդամներից և մեկ ՕԵԿ ներկայացուցչից. «Հանձնաժողովի նախագահը ես եմ, անդամներն են Մկրտիչ Մինասյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Տաճատ Վարդապետյանը և Արմեն Կարապետյանը, իսկ Իշխան Խաչատրյանը՝ ՕԵԿ-ից»: Ըստ պատգամավորի՝ ԱԺ ընդդիմադիր 4 խմբակցությունները չեն ցանկանում աշխատել, ինչի պատճառով էլ չեն ընդգրկվել հանձնաժողովի աշխատանքներում. «Եթե այլընտրանքը չի ուզում աշխատել, դա իրենց պրոբլեմն է, իսկ մենք երբևիցե թույլ չենք տա, որ այլընտրանքը փորձի այնպես անել, որ ԱԺ նիստերը կամ հանձնաժողովի աշխատանքները չկայանան կամ խափանվեն»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ