Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը վարչապետի սեփական թեկնածու չունեն
Հայկական Մամուլ
Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը, որ այսօր որոշում են կայացնելու Ազգային ժողովում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու հարցի վերաբերյալ, վարչապետի սեփական թեկնածու չունեն: Գրում է «Հայկական Ժամանակ»-ը:
Համենայնդեպս մեր թղթակցի հետ զրույցում հրաժարվել են կոնկրետ անուններ շրջանառել: Ինքը` գործող վարչապետ Տիգրան Սարգսյանը, մեր հարցին` ինչպես է վերաբերվում իրեն անվստահություն հայտնելու այս գործընթացին, երեկ իր մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանի միջոցով փոխանցեց հետեւյալը. «Առաջին անգամ չէ, երբ ընդդիմությունը փորձում է օգտագործել այդ գործիքը, ինչը նրանց իրավունքն է»: Նա, ինչպես երեւում է, անհավանական է համարում խորհրդարանական չորս ուժերի համախմբումը տվյալ հարցի շուրջ: Բայց, ինչպես ասում են' երբեք մի ասա` երբեք: Թեեւ երեկվա դրությամբ առավելությունը կարծես թե վարչապետի կողմն էր:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ