Տեսախցիկները «հասել են» ԱԺ երկրորդ հարկ. պատգամավորները դժգոհ են
Հայկական Մամուլ
Երեկ արդեն տեսախցիկները «հասել» էին ԱԺ երկրորդ հարկ և խիստ ինտենսիվորեն տեղադրվում էին: Գրում է «Հրապարակ»-ը:
Ըստ ամենայնի, միայն երկրորդ հարկում կլինի մոտ 20 տեսախցիկ՝ տեղեկացրին ցավով այդ գործընթացին հետևող պատգամավորները, որոնք շվարած հարցնում էին. «Հիմա քանի անգամ տուալետ մտնենք, այդքան պետք է նկարեն, իմանա՞ն. հո գաղութ չի՞, ԱԺ-ն էլ հո քրեակատարողական հիմնարկ չի՞, մենք էլ հո «ուզնիկ» չե՞նք, որ մեր ամեն քայլին հետևեն. մետաղորսիչների տակով անցնում ենք՝ հերիք է, էստեղ ինչնե՞րս են ստուգում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ