Լյուդմիլա Սարգսյանի կողմից ստեղծվելիք կուսակցությունը գրանցման հետ կապված խնդիրներ ունի
Հայկական Մամուլ
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանի կողմից ստեղծվելիք Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը պաշտոնապես գրանցման հետ կապված խնդիրներ ունի:
Բանն այն է, որ պետռեգիստրը դեռևս չի գրանցել կուսակցությունը՝ պատճառաբանելով թե փաստաթղթերում թերություններ կան: Լ Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ պետռեգիստրում ինքը պարզել է, որ ամեն ինչ պատրաստ է. «Ուղղակի այնտեղ մի քանի բլանկային բաներ պետք է լրացնենք՝ վարչության տվյալներով անձնագրերով ստորագրություններով, որը մենք նախօրոք չէինք պատրաստել: Մեկ-երկու օրվա ընթացքում կներկայացնենք պետռեգիստր:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ