Եվրահանձնակատար Ֆյուլեն Ուկրաինայի ընդդիմության հետ քննարկել է երկրի` ճգնաժամից դուրս գալու ուղիները
Աշխարհ
Ընդլայնման և հարևանության եվրոպական քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հանդիպում է ունեցել Ուկրաինայի ընդդիմության ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում տիրող ճգնաժամի լուծման հարցերը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Նախագահ Յանուկովիչի հետ բանակցություններ վարելուց առաջ եվրահանձնակատարը ցանկացել է մեկ անգամ ևս ծանոթանալ ճգնաժամի լուծման տարբերակների վերաբերյալ ընդդիմության կարծիքին»,-ասել է «ՈՒԴԱՌ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն՝ ամփոփելով հանդիպման արդյունքները:
«Մենք հենց նոր մեր եվրոպացի գործընկերների հետ ավարտեցինք քննարկումներն այն բանի շուրջ, թե մենք ինչպիսին ենք տեսնում Ուկրաինայի նոր սահմանադրությունը: Մենք ցանկանում ենք Յանուկովիչից լսել՝ պատրա՞ստ է նա արդյոք դրան»,-հավելել է «Բատկիվշչինա» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ