Ադրբեջանում կրթությունը ողբալի վիճակում է
Ադրբեջան
Ադրբեջանի կրթության նախարար Միքայիլ Ջաբբարովի` երեկ արած հայտարարությունն այն մասին, որ ներկայումս երկրում 40 հազար մարդ կեղծ դիպլոմներ ունի, տագնապ է առաջացրել համալսարաններում: Այդ կեղծ դիպլոմավորների կեսն աշխատում է Ադրբեջանի տարբեր պետական կառույցներում:
Ադրբեջանի կրթության նախկին նախարար Ֆիրուդին Ջալիլովը Fakt Xeber.com լրատվական կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրում կրթության համակարգն ընդհանուր առմամբ գտնվում է սարսափելի վիճակում: Նրա խոսքով` Ադրբեջանում «ոչ միայն դիպլոմներն են կեղծ, այլ նաև կրթությունն' ինքը»:
«Կրթությունն Ադրբեջանում ողբալի վիճակում է: Համալսարաններում առկա բազմաթիվ խնդիրները կարճ ժամանակում լուծել հնարավոր չէ: Սակայն, բոլոր խնդիրներն էլ ունեն իրենց լուծումները, ուղղակի պատկան մարմինները պետք է ցանկություն ունենան լուծել դրանք»,-ամփոփել է Ջալիլովը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ