Ուկրաինայում ահաբեկչություններ իրականացնելու վտանգ կա. Ուկրաինայի ՆԳՆ
Աշխարհ
Ինչպես հայտնում է Украинская правда-ն, աջ ծայրահեղական խմբավորումներն ահաբեկչություն են նախապատրաստում: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳՆ-ն:
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հատուկ պատրաստվածության է բերել ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումները:
«Մենք ունենք մի քանի աղբյուրից ստացված օպերատիվ տեղեկություններ, որ մոտ ապագայում չի կարելի բացառել է մի շարք ահաբեկչական գործողությունների իրականացումը, որը հիմնականում ուղղված է Մայդանում իրենց աշխատանքային պարտականություններն իրականացնող հատուկջոկատայինների դեմ»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին ստացված անանուն հեռախոսազանգով զգուշացվել էր, որ պայթյուն է տեղի ունենալու Կիև-Դնեպրոպետրովսկ գնացքում, սակայն պայթուցիկ չէր հայտնաբերվել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ