Ավելի լավ խաղալ անհնարին է. կարող ենք պայքարել տիտղոսի համար.Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գոհ է Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում իր թիմի խաղից:
Հիշեցնենք, որ դորտմունդցիները նվազագույն հաշվով հաղթեցին «Այնտրախտին» և դուրս եկան կիսաեզրափակիչ:
«Սա երկրորդ լավ խաղն էր, որն իմ թիմը խաղաց 2014թ-ի ընթացքում: Ավելի լավ խաղալ անհնարին է: Մեզ հաջողվեց օգտագործել մրցակցի յուրաքանչյուր սխալ փոխանցումը: Առավել գոհ եմ իմ ֆուտբոլիստների խաղից մինչև 70-րդ րոպեն, չնայած մրցակիցն իրենից վտանգ էր ներկայացնում: Երկու թիմերն էլ ձգտում էին հաղթանակի: Կարծում եմ` «Բորուսիան» կարող է պայքարել տիտղոսի համար»,-Կլոպի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ