Վրաստանը պատրաստ է իր տարածքը տրամադրել Աֆղանստանից կոալիցիայի զորքերի դուրսբերման համար. Մարգվելաշվիլի
Վրաստան
Ինչպես հայտնում է «Грузия Online»-ը Վրաստանը պատրաստ է իր տարածքը տրամադրել Աֆղանստանից կոալիցիայի զորքերի դուրսբերման համար: Այդ մասին հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի պատվիրակության հետ կայացած հանդիպումից հետո:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այն բանի համար, որ դուք պաշտպանել եք Վրաստանի ներգրավումը Եվրամիության արագ հակազդման ուժերի կազմում, մենք հուսով ենք, որ մեր ջանքերը պատշաճ գնահատական կստանան ՆԱՏՕ-ի՝ Մեծ Բրիտանիայում կայանալիք գագաթնաժողովում»,-ասել է Մարգվելաշվիլին:
Թբիլիսիում փետրվարի 12-ին տեղի կունենա ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի արտագնա նիստը «28+1» ձևաչափով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ