Ադրբեջանցի գիտնականները հաստատել են Բաքվում 8-9 բալ ուժգնությամբ երկրաշարժի հնարավոր լինելը
Ադրբեջան
Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի փորձագետները չեն բացառում, որ Բաքվում և նրա շրջակայքում կարող է 8-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունենալ:
Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչ, սեյսմիկ ծառայության կենտրոնի բաժնի ղեկավար Թելման Ալիևը ANS հեռուստաալիքի հետ զրույցում ասել է, որ Բաքվի Բայիլի, Գարադաղի շրջանները, առափնյա Ազգային զբոսայգին, Կասպից ծովին մոտիկ ավաններում հնարավոր 8-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որը կարող է ավերածություններ և մեծ մարդկային կորուստներ պատճառել:
Նրա կարծիքով, նման ուժգնությամբ երկրաշարժից կտուժեն հիմնականում Բաքվի հին շենքերը, որոնք կառուցվել են 6 բալ ուժգնության համար նախատեսված սեյսմիկ նորմերով:
Փետրվարի 10-ին ժամը 16:06-ին Ադրբեջանի Հաջիգաբուլի շրջանի տարածքում, Սաաթլըից 41 կմ դեպի հյուսիս-արևելք, 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Զոհեր չեն եղել: Մի շարք շենքերում ճաքեր են առաջացել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ