Արցախի պողոտայում փլուզվել է երկհարկանի շենքի տանիքը
Արտակարգ Պատահար
Երևանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 5 շենքը փետրվարի 12-ին' ժամը 05.56-ին, փլուզվել է: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարկան ջոկատը, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ ոչ բնակելի վթարային երկհարկանի շենքի (Արցախի պողոտայի 4-րդ նրբանցք թիվ 10 շենք, նախկինում' գեղարվեստի ուսումնարան) տանիքն ամբողջությամբ (մո տ 500 քմ) փլուզվել է 1-ին հարկի առաստաղին: Ելնելով փլուզված տարածքի արտաքին զննումից' զոհեր և տուժածներ չկան: Փլուզման վտանգի առկայության պատճառով' շինության ներսում զննում չի իրականացվել: Տեղում իրականացվել է վտանգավոր տարածքի սահմանազատում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ