Սիրիայի Հոմս քաղաքում վերսկսվել է հումանիտար գործողությունը
Մերձավոր Արևելք
Սիրիայի Հոմս քաղաքում փետրվարի 12-ին վերսկսվել է հումանիտար գործողությունը: Այդ մասին տեղի նահանգապետ Թալյալ Բարազին հայտնել է «Ալ Մայադին» հեռուստակայանին:
Նրա խոսքով՝ քաղաքի հինգ հին թաղամասերի վտանգավոր շրջաններից պատրաստվում են հեռանալ մի նոր խումբ քաղաքացիական անձինք: Այնտեղ կհասցվի պարենային օգնություն և դեղորայք:
Այսօրվա դրությամբ` 1200-ի հասել այն մարդկանց թիվն, ովքեր օգտվել են ուրբաթ օրվանից գործող հրադադարից և հեռացել հին քաղաքից: Նրանցից շատերին բուժօգնություն Է ցուցաբերվել շարժական բուժկետերում, 235 երեխաների պատվաստումներ են արվել պոլիոմելիտի, կապույտ հազի, հեպատիտի և կարմրուկի դեմ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան