Սիրիայի հակամարտող կողմերի ներկայացուցիչները` նույն սենյակում
Մերձավոր Արևելք
ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի համատեղ հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիին փետրվարի 12-ին հաջողվել է նույն սենյակում հավաքել Սիրիայի հակամարտող կողմերի ներկայացուցիչներին: Այդ մասին հաղորդել է ՄԱԿ-ի եվրոպական բաժանմունքի մամուլի ծառայությունը:
«Ժնևում սկսվել է համատեղ հանդիպումը»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Այսօր ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գենադի Գատիլովը և Լախդար Բրահիմին Ժնևում կայացած հանդիպմանը քննարկել են, թե ԱՄՆ-ն և ՌԴ-ն ինչպես կարող են մղել սիրիական կողմերին՝ սկսելու կառուցողական երկխոսություն:
«Քննարկվել են միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլի և ապագա հանդիպումների օրակարգի ընդհանուր հարցերը, խոսվել է սիրիական կողմերի բանակցությունների գերակա թեմաների մասին, նկատի է առնվում, թե հատկապես ինչն է հարկավոր քննարկել առաջին հերթին»,-ասել է գործակալության զրուցակիցը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան