Ուկրանիան ԵՄ-ից ֆինանսական օգնության մասին կոնկրետ առաջարկություններ չի ստացել. ԱԳ նախարար Կոժարա
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինան առայժմ Եվրամիությունից ֆինանսական օգնության տրամադրման կոնկրետ առաջարկություններ չի ստացել: Այս մասին հայտարարել է երկրի Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Լեոնիդ Կոժարան:
«Ֆինանսական օգնության առանձին փաթեթ կազմված չէ ո′չ Եվրամիության, ո′չ էլ միջազգային ֆինանսական ինստիտուցիաների կողմից,-ասել Է Կոժարան:-Մենք կոնկրետ առաջարկություններ չենք տեսել և սպասում ենք դրանց»:
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը փետրվարի 11-ին հայտնել էր, որ մտադիր է Ուկրաինայի իրադրությունը քննարկել Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ-տնօրեն Քրիստին Լագարդի հետ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ