«Ռեալն»` Իսպանիայի գավաթի ռեկորդակիր
Սպորտ
Մադրիդի «Ռեալը» ռեկորդ է սահմանել: Այս մասին տեղեկացնում է Opta Sports-ը:
Մադրիդցիներն Իսպանիայի գավաթի խաղարկության պատմության մեջ դարձան առաջին ակումբը, որը եզրափակիչ է հասել` բաց չթողնելով և ոչ մի գոլ:
Անչելոտիի թիմը սեփական դարպասն անառիկ է պահել «Օլիմպիկ դե Խատիվայի» (0:0, 2:0), «Օսասունայի» (2:0, 2:0), «Էսպանյոլի» (1:0, 1:0), «Ատլետիկոյի» (3:0, 2:0) դեմ հանդիպումներում:
Եզրափակչում «Ռեալի» մրցակիցը կլինի «Ռեալ Սոսյեդադ»-«Բարսելոնա» զույգի հաղթողը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ