ԱԳՆ աշխատակիցների աշխատաբարձից ևս կուտակային կենսաթոշակային պարտադիր պահումներ են արել
Հայկական Մամուլ
ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը` Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի որդին, երեկ «ՀԺ» թղթակցին հայտնել է, որ իր աշխատավարձից ևս կուտակային կենսաթոշակային պարտադիր պահումներ են արել: Գրում է «Հայկական Ժամանակ»-ը:
««Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն, 1974 թվականի հունվարի մեկին և դրանից հետո ծնված Արտաքին գործերի նախարարության աշխատակիցների հունվար ամսվա աշխատավարձերից կատարվել են պահումներ, որոնք փոխանցվել են համապատասխան հաշվեհամարին»,- մեր թղթակցի գրավոր հարցմանը պատասխանել է Տիգրան Բալայանը: Հարցին` ինչպե՞ս եք վերաբերվում դրան, ԱԳՆ խոսնակը պատասխանել է. «Որևէ մեկնաբանություն չունեմ»: Այսպիսով մնում է միայն կռահել՝ Տիգրան Բալայանը կո՞ղմ է կուտակայինին, թե' «դ!եմ»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ