Ուկրաինայի կառավարությունն «ուժային հարձակման» սցենար է կազմում. «Բատկիվշինա» կուսակցություն
Աշխարհ
Ինչպես հայտնում է Украинская правда-ն, «Բատկիվշինա» կուսակցությունը գտնում է, որ Ուկրաինայի կառավարությունը խախտում է բանակցային գործընթացը և վերապատրաստում է «ուժային հարձակման» սցենար՝ ուղղված ցուցարարների դեմ: Այս մասին ասվում է «Բատկիվշինա» կուսակցության պաշտոնական կայքում:
Այս եզրահանգմանն են եկել «Բատկիվշինա» կուսակցության ղեկավարությունն՝ ուսումնասիրելով մի շարք գաղտնի աղբյուրներ, ինչպես նաև այն փաստը, որ փակվել են Կիևի նախկին քաղաքապետ Ալեքսանդր Պոպովի և Ուկրաինայի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Վլադիմիր Սիվկովիչի դեմ հարուցված քրեական գործերը:
Հիշեցնենք, որ Վիկտոր Յանուկովիչն Ուկրաինայի գլխավոր դատախազության միջնորդությամբ պաշտոնից հեռացրել էր Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղարի տեղակալ Սիվկովիչին և Կիև քաղաքի պետական ադմինիստրացիայի ղեկավար Պոպովին՝ վերոնշյալ պաշտոնական անձանց կողմից 2013թ.-ի նոյեմբերի 30-ին Կիևի Անկախության մայդանում գտնվող քաղաքացիների սահմանադրական իրավունքների խախտման մեղադրանքով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ