«Ռեալի» հետ եզրափակիչը հիանալի խաղ կլինի. Ինյեստա
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Ռեալ Սոսյեդադի» (1:1, առաջին խաղ` 2:0) նկատմամբ առավելության հասնելուց հետո խոսել է «Ռեալի» դեմ կայանալիք խաղի մասին:
«Ուրախ ենք, քանի որ մեզ հերթական եզրափակիչն է սպասվում: Մեզ համար մեծ պատիվ է կրկին եզրափակչում լինելը: «Ռեալի» հետ եզրափակիչը կլինի հիանալի խաղ ուժեղագույն ակումբների միջև: Մինչ այդ խաղը դեռ շատ ժամանակ կա, և այժմ մենք պետք է կենտրոնանանք մյուս հանդիպումների վրա, սակայն երբ գա ժամանակը, մենք բոլորս պատրաստ կլինենք»,-Ինյեստայի խոսքը մեջբերում է Inside Spanish Football-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ