Սերժ Սարգսյանը նոր դատավորներ է նշանակել
Հայաստան
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սամվել Թադևոսյանին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակելու մասին: Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի փետրվարի 7-ի եզրակացությունը' որոշում եմ.
Սամվել ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները»:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով` Արկադիկ Մկրտչյանը նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից