Բաքվի կենտրոնում պայթյուն է որոտացել. դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)
Ադրբեջան
Պայթյուն է որոտացել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի կենտրոնում գտնվող «Ազատության պողոտա» մետրոյի կայանի շրջակայքում։ Այս մասին հայտնում է «Интерфакс-Азербайджан»-ը:
«Ըստ վերջին տվյալների` ներկա պահին հոսպիտալացվել է 2 մարդ. զոհեր և լուրջ ավերածություններ պայթյունի հետևանքով չեն գրանցվել»,-հայտնել է Բաքվի ոստիկանության մամուլի ծառայությունը:
Պայթյունը տեղի է ունեցել սրճարանին կից տարածքում. ըստ նախնական վարկածի` կենցաղային գազի արտահոսքի հետևանքի արդյունքում։
Պայթյունի մանրամասները ճշտվում են, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն