Ադրբեջանական բանակում լեյտենանտը ավագ լեյտենանտի է վիրավորել
Ադրբեջան
Ադրբեջանական բանակում «անզգուշության» և «անուշադրության» հետևանքով «դժբախտ պատահարների» թիվը շարունակում է աճել: Հերթական դեպքը գրանցվել է Նախիջևանում' պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող զորամասերից մեկում: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Զորամասի լեյտենանտ Էմին Գումբատովn «անզգուշության հետևանքով» կրակել է: Փամփուշտը դիպել է ավագ լեյտենանտ Սամիր Մամեդովին, ով անմիջապես հոսպիտալացվել է: Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Ռազմական դատախազությունն սկսել է հետաքննություն վարել:
Այս տարի Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը և ներքին գործերի նախարարությանը ենթական զորամասերում մահացել է 7 զինվոր, վիրավորվել' 14-ը: 2013 թ. Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության հատվածի կորուստը կազմել է 81 զինծառայող, որոնցից 72-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 99 զինծառայող էլ վիրավորվել կամ վնասվածք են ստացել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ