Ոչ իշխանական խորհրդարանական ուժերի մոտ դեռևս միասնականություն չկա. Արմեն Աշոտյան (տեսանյութ)
Քաղաքական
«Ոչ իշխանական խորհրդարանական ուժերի մոտ դեռևս միասնականություն չկա: Մեր տեսակետը շատ հստակ է: Կառավարությունը չափից ավելի պատասխանատու պետական մարմին է, որպեսզի քաղաքական շահարկումներին կամ նեղ կուսակցական հաշվարկների բավարարման հենքի վրա քայլեր ձեռնարկի»: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Վերջինիս խոսքով` դեռևս հասկանալի չէ, թե իրականում ինչ շահեր են սպասարկում չորս ոչ իշխանական ուժերը, «որովհետև ակնհայտ քաղաքականությունից տարրական գիտելիքներ ունեցող մարդկանց համար, անգամ եթե Տիգրան Սարգսյանի կառավարությունը տա հրաժարական, հաջորդ կառավարությունը նույնպես ձևավորելու է խորհրդարանական մեծամասնությունը»,-ասաց Աշոտյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ