7 նշան, որ օրգանիզմը ջրի պակաս ունի 5 փաստ Հյուսիսային Կորեայի առօրյայի մասին, որոնք շատերին են զարմացնում Որ մթերքներն են համարվում «բնական էներգետիկներ» 5 սովորություն, որոնք դանդաղ «ծերացնում» են ուղեղը Բժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասին Սա հենց այն ցատկի բացառիկ կադրերն են, որից հետո 21-ամյա երիտասարդը խեղդվել էր Գողթանիկի ջրվեժում (տեսանյութ) Ի՞նչ գիտի ձեր հեռախոսը ձեր մասին Ռոբոտները գալիս են․ ո՞ր մասնագիտություններն են առաջինը վտանգի տակ Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինաստանում մոտեցող թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 340,000 մարդ Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա 

Դերենիկ Դումանյան. Այնպես աշխատեք, որ բաց ճակատով հաշվետու լինենք ժողովրդին

Հասարակություն

ՀՀ կառավարության տեսչական բարեփոխումների արդյունքում 2013-ի հոկտեմբերին ՀՀ ԱՆ պետական հիգենիկ և հակահամաճարակային տեսչության և ՀՀ աշխատանքի պետական տեսչության վերակազմակերպման արդյունքում առողջապահության նախարարության աշխատակազմի կառուցվածքում ձևավորվեց Առողջապահական պետական տեսչությունը: Կառույցին վերապահվել են տեսչական վերահսկողության միանգամայն նոր գործառույթներ' վերահսկողություն բժշկական օգնության և սպասարկման որակի, դեղերի և դեղագործական գործունեության, բժշկական գովազդի և առողջապահության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների' լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ:

Ռիսկերի վրա հիմնված ստուգումների թափանցիկությունն ապահովելու նպատակով ըստ ոլորտների մշակվել է ստուգման միասնական, պարզեցված 58 ստուգաթերթ, որից 54-ը տեսչական բարեփոխումների քարտուղարության հետ քննարկելուց հետո սահմանված կարգով հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։ Նախապատրաստվում է նաև հաշվետվությունների նոր ձևաչափ' միասնական տեղեկատվական բազա ունենալու նպատակով։ Սակայն այս ուղղությամբ դեռևս անելիքներ կան, որոնք իրականացվում են' ուսումնասիրելով այլ երկրների փորձը։

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հանդիպեց տեսչության կոլեկտիվին' ծրագրերին տեղում ծանոթանալու նպատակով։ Լսելով արված աշխտանքների մասին հաշվետվություններն ու ծրագրերը, նախարարը կարևորեց նաև ոչ ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման և տարածման պատճառների և պայմանների բացահայտմանն ուղղված միջոցառումները։

«Այսօր ողջ աշխարհում, ինչպես և Հայաստանում սրտանոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը, չարորակ նորագոյացությունները և վնասվածքները մահացության ավելի քան 80 տոկոսի պատճառ են հանդիսանում։ Ես ակնկալում եմ, որ ժամանակի պահանջը հաշվի առնելով, այս ուղղությամբ ծրագրեր կմշակեք և սերտորեն կհամագործակցեք մեր մյուս կառույցի' Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի հետ։ Մենք համատեղ ուժերով ոլորտ առ ոլորտ պիտի հաղթահարենք մարտահրավերներն ու դժվարությունները։ Դրա համար ոգեշնչման աղբյուր կարող է լինել խորհրդային տարիներից ի վեր մանկական մահացության նվազագույն ցուցանիշի ապահովումը, ինչը երկար տարիների հետևողական աշխատանք է։ Լավագույն այդ ցուցանիշը նորածնային սկրինինգի, երեխայի պետական հավաստագրի ներդրման, մարզերում նորածնային վերակենդանացման ծառայությունների ստեղծման ու զարգացման և շատ այլ միջոցառումների արդյունք է։

2014-ին լուրջ հետազոտություններ պետք է իրականացնենք վնասվածքների կանխարգելման, առաջին բուժօգնության ճիշտ կազմակերպման ուղղությամբ, որպեսզի հնարավորինս քիչ կորուստներ ունենանք»,-ասաց նախարարը։ Նա հորդորեց սերտորեն համագործակցել նաև այլ գերատեսչությունների հետ, իսկ ստուգումների արդյունքներն ամփոփելիս հանդես գալ մասնագիտական առաջարկություններով։

«Այս կառույցը լուրջ դերակատարություն պետք է ունենա համակարգում շատ խնդիրների լուծման, մեր բնակչության առողջության, նրանց որակյալ բժշկական ծառայություններով, ինչպես նաև անվտանգ և արդյունավետ դեղերով ապահովման, առողջապահական և աշխատանքային իրավունքների պահպանման գործում։ Ակնհայտ է, որ այս ոլորտներում կանոնակարգման լուրջ խնդիրներ կան։ Տեսչությունը կազմավորվել է փորձառու մասնագետներով, աշխատանքային լավ խումբ է ձևավորվել, մասնագետները տիրապետում են իրենց գործառույթներին։ Այնպես որ, ձեր առջև դրված պարտականությունների անթերի կատարումը պատվի գործ է։ Առաջնորդվելով գործող նորմատիվներով, համարձակ, առանց ճնշումների ենթարկվելու, բայց և առանց որևէ մեկի աշխատանքը խանգարելու պիտի իրականացնեք ձեր վրա դրված պարտականությունները։ Իմ պահանջն է' աշխատել նվիրումով, ազնիվ ու թափանցիկ։ Տեսչական բարեփոխումները մեզնով սկսվեցին, ինչը պարտավորեցնում է։ Ես վստահ եմ, որ դուք այնպես պիտի աշխատեք, որ միասին կարողանանք բաց ճակատով ու հպարտությամբ հաշվետու լինել մեր ժողովրդին»,-ամփոփեց նախարարը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
7 նշան, որ օրգանիզմը ջրի պակաս ունի5 փաստ Հյուսիսային Կորեայի առօրյայի մասին, որոնք շատերին են զարմացնումՈր մթերքներն են համարվում «բնական էներգետիկներ»5 սովորություն, որոնք դանդաղ «ծերացնում» են ուղեղըԲժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասինՍա հենց այն ցատկի բացառիկ կադրերն են, որից հետո 21-ամյա երիտասարդը խեղդվել էր Գողթանիկի ջրվեժում (տեսանյութ)Ի՞նչ գիտի ձեր հեռախոսը ձեր մասինՌոբոտները գալիս են․ ո՞ր մասնագիտություններն են առաջինը վտանգի տակԲուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին էՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն ՍուրենյանցՉինաստանում մոտեցող թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 340,000 մարդՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաԱյս մեկ սխալը քանդում է հազարավոր ամուսնություններԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոնները«Իմ կյանքը ամբողջությամբ փոխվեց». ինչ է պատմում «Կարգին սերիալ»-ից հայտնի Արամիկը՝ Արեգ Գալոյանը սիթքոմի մասինԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ ՄակրոնԻնչու է ձմերուկը համարվում բնական «մաքրող» մթերք«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական մեռնող տնտեսությունն ու դրա հետևանքները․ տնտեսագետի մեկնաբանությունըՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից«Շնորհակալ եմ յուրաքանչյուր փորձության համար». Արմենչիկի կնոջ գրառումը՝ ծննդյան օրվա առթիվՓաշինյանն իրեն զոհասեղանին դրեց, դրա պատճառով էլ հաջողեց 2018թ-ին. Հայկ Դերզյան (տեսանյութ)Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՎենեսուելան հայտարարել է Միջազգային քրեական դատարանից վերջնական դուրս գալու մասին«Արսենալը» դիտարկում է «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին ձեռք բերելու հնարավորությունը«Չինական մեծ պատի» նմանակո՞ւմ․ Թրամփը կրկին զարմացրել է հրապարակմամբՀնդիկ նախարարը հրաժարական է տվել լայնածավալ բողոքների ֆոնինԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչումՌուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև տարեվերջ․ Ալեքսանդր ՆովակՈւկրաինայի հարվածը՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի դեմ էր. ՊեսկովՏոկաևի անսպասելի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցերԻլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծeծի են ենթարկելԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը (տեսանյութ)Արտաշատում ջրանջատում կլինիԻրանը միգրացիոն ուղիներով գործակալներ է ուղարկում Մեծ Բրիտանիա. The TelegraphԱյս պшտերազմը պետք է դադարեցվի. հստակ ուղերձ՝ ՊուտինինԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնՓաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըԻմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. քաղաքագետՎրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերումՎրաստանում հետաքննություն է սկսել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների առնչությամբԻրանի հայկական համայնքը զորակցություն է հայտնել Գագիկ ԾառուկյանինԱզատ մարդ կարելի է լինել ու մնալ նաև բերդի 3 մետրանոց խցում, ինչպես Ռուբենն ու Արմենը․ ԶոհրաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը ԱՄՆ-ի կոչը Ադրբեջանին՝ հայ գերիներին ազատելու վերաբերյալ. ԱՄՆ-ն պատրաստ է հզոր հարված հասցնել Իրանին2026-ի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է. Պետրոսյան
Ամենադիտված