«Սպարտակի» նոր մարզադաշտում կտեղադրվի Նիկիտա Սիմոնյանի հուշարձանը
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակի» նոր կառուցվող մարզադաշտի տարածքում պլանավորվում է տեղադրել Նիկիտա Սիմոնյանի, Ստարոստին եղբայրների և Իգոր Նետոյի հուշարձանները: Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, բացի սննդի կետերից` մարզադաշտի տարածքում կլինեն նաև հուշանվերների խանութներ և «Սպարտակի» պատմության թանգարանը: «Ստադիոն Սպարտակի» գլխավոր տնօրեն Անդրեյ Ֆեդունի խոսքով` մարզադաշտի բացումը նախատեսվում է 2014 թվականի հուլիսի 23-ին:
Մարզադաշտը «Սպարտակի» համար կլինի բազային: 2018 թվականին մարզադաշտը կընդունի աշխարհի առաջնության խաղերը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ